ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ծանրամարտի ԱԱ․ Գոռ Սահակյանը նոր քաշային կարգում մեդալ չնվաճեց

Ծանրամարտի ԱԱ․ Գոռ Սահակյանը նոր քաշային կարգում մեդալ չնվաճեց

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի այսօր՝ 9-ին պայքարի մեջ մտած աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ 21-ամյա Գոռ Սահակյանը մեդալ չնվաճեց, գրում է armsport.am-ը:

Սահակյանը երկամարտում գրանցեց 331 կգ արդյունք (146+185) և պայքարն ավարտեց 8-րդ տեղում:

Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն երկամարտի 349 կգ արդյունքով դարձավ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Ռի Հյոն Ռոնգը (152+197), արծաթե մեդալը 340 կգ արդյունքով նվաճեց Ինդոնեզիայի ներկայացուցիչ Ռիզկի Խունիանսյան (150+190), իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ չինացի Ժիգուանգ Ժոնգին՝ երկամարտի 336 կգ արդյունքով (150+186):

Նշենք, որ նախկինում 21-ամյա ծանրորդը հանդես էր հալիս 67 կգ քաշային կարգում։

 

  • Կիսվել: