շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանի արդյունքը պոկում վարժությունից հետո

Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանի արդյունքը պոկում վարժությունից հետո

Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ, գրում է armsport.am-ը:

Եվրոպայի գործող չեմպիոն, կանանց 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում հաջող է կատարել միայն մեկ մոտեցում՝ առաջին մոտեցմամբ գլխավերևում պահելով 85 կգ կշռող ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ Ալեքսանդրան փորձեց բարձրացնել 90, իսկ երրորդ մոտեցմամբ՝ 91 կգ կշռող ծանրաձողերը, սակայն չկարողացավ հաջողության հասնել:

Այսպիսով, պոկում վարժությունից հետո Գրիգորյանը 85 կգ արդյունքով 12-րդ տեղում է:

 

  • Կիսվել: