շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Տրանսֆերային ակնա՞րկ. Սպերցյանն ու Իբրահիմովիչը հանդիպել են ԱՄԷ-ում

Տրանսֆերային ակնա՞րկ. Սպերցյանն ու Իբրահիմովիչը հանդիպել են ԱՄԷ-ում

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը, ով այս օրերին իր ձմեռային արձակուրդն է անցկացնում Դուբայում, իր Telegram-յան ալիքում ուշագրավ լուսանկար է հրապարակել։ Հայ կիսապաշտպանը հանդիպել է շվեդ լեգենդար հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ, գրում է armsport.am-ը:

Թեև հանդիպման մանրամասները կամ զրույցի թեման չեն հանրայնացվում, լուսանկարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ֆուտբոլային հանրության շրջանում։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում միջազգային մամուլում ակտիվորեն շրջանառվում են լուրեր Սպերցյանի՝ իտալական Ա Սերիա հնարավոր տեղափոխության մասին։

Հատկանշական է, որ Զլատան Իբրահիմովիչը ներկայումս զբաղեցնում է «Միլանի» սեփականատիրոջ գլխավոր խորհրդականի պաշտոնը։

  • Կիսվել: