Սպերցյանը չի որակազրկվի
Սպերցյանը չի որակազրկվի. որոշումը կայացվել է: Այս մասին հայտարարել է Վերահսկիչ և կարգապահական կոմիտեն:
Կոմիտեի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Մենք ուսումնասիրեցինք պատվիրակի զեկույցը և խաղի արձանագրությունը։ Արձանագրումը հետևյալն էր. խաղացող Ախմատ Նդոնգը հեռացվել է խաղադաշտից ագրեսիվ վարքագծի համար»:
Նշենք, որ «Կրասնոդար»-«Ախմատ» հանդիպման ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Սպերցյանի և «Ախմատ»-ի պաշտպան Նդոնգի միջև: Վերջինս հայտնել էր, որ Սպերցյանն իր նկատմամբ ռասիստական արտահայտություն է արել:



