ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Սպերցյանը՝ Կրասնոդարի ռեկորդակիր

Սպերցյանը՝ Կրասնոդարի ռեկորդակիր

«Կրասնոդարի» հարձակողական կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը դարձել է ակումբի ռեկորդակիրը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում (ՌՊԼ) արդյունավետ գործողությունների (գոլ + գոլային փոխանցում) քանակով, գրում է armsport.am-ը:

Ռեկորդը սահմանվել է «Կռիլյա Սովետովի» դեմ 6-րդ տուրի խաղից հետո (0:6): Ռուսաստանի առաջնությունում 121 խաղում 25-ամյա ֆուտբոլիստը խփել է 44 գոլ և կատարել 28 գոլային փոխանցում։ Այս մասին հայտնում է Opta Sports-ի Telegram ալիքը։

«Կռիլյա Սովետովի» հետ հանդիպման ժամանակ Սպերցյանը խփել է մեկ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» ֆուտբոլային ակադեմիայի սան է։ Նրա գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Ըստ Transfermarkt պորտալի՝ խաղացողի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։

 

  • Կիսվել: