երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Տարվա լավագույն ֆուտզալիստն ու մարզիչը հայտնի են

Տարվա լավագույն ֆուտզալիստն ու մարզիչը հայտնի են

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Ֆուտզալի Հայաստանի 2023 թվականի լավագույն մարզչի և ֆուտզալիստի քվեարկության արդյունքները, հայտնում է ՀՖՖ-ն:

Ֆուտզալի Հայաստանի 2023թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը` հավաքելով 75 միավոր:

Երկրորդ հորիզոնականում է Հայաստանի գործող չեմպիոն «Երևան ՖԱ»-ի գլխավոր մարզիչ Խաչատուր Միքայելյանը (33 միավոր)։

18 միավորով երրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Լեոսթանդքոյինի» գլխավոր մարզիչ Էդգար Կիրակոսյանը:

61 միավորով 2023 թ․ լավագույն ֆուտզալիստ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Նորիլսկի Նիկելի» ֆուտզալիստ Վլադիմիր Սանոսյանը:

Երկրորդ հորիզոնականում է ֆուտզալի Հայաստանի ազգայն հավաքականի և իսպանական «Պալմա Ֆուտզալի» դարպասապահ Լուան Մյուլլերը (42 միավոր)։

Լավագույն եռյակը 13 միավորով եզրափակել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Գազպրոմ-Յուգրայի» ֆուտզալիստ Ժոաո Գիլյերմե Կարվալյոն:

  • Կիսվել: