հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԱՊԼ. հայտնի են դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի հավակնորդները

ԱՊԼ. հայտնի են դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի հավակնորդները

Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի կոչման հավակնորդների ցուցակները, գրում է armsport.am-ը:

Լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում է 8 խաղացող.


Դոմինիկ Կալվերտ-Լյուին («Լիդս»)
Ռայան Շերկի («Մանչեսթեր Սիթի»)
Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի»)
Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»)
Ուգո Էկիտիկե («Լիվերպուլ»)
Մորգան Ռոջերս («Աստոն Վիլա»)
Օլի Ուոտկինս («Աստոն Վիլա»)
Հարի Ուիլսոն («Ֆուլհեմ»)
Ամսվա լավագույն մարզիչի կոչման համար պայքարում են 4 մասնագետ.

Միկել Արտետա («Արսենալ») – 6 խաղում 5 հաղթանակ և 1 պարտություն
Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի») – 5 խաղում 5 հաղթանակ
Ունաի Էմերի («Աստոն Վիլա») – 6 խաղում 5 հաղթանակ և 1 պարտություն
Դանիել Ֆարկե («Լիդս») – 5 խաղում 2 հաղթանակ և 3 ոչ-ոքի
Հաղթողները կորոշվեն երկրպագուների և փորձագետների քվեարկության արդյունքում։

Հիշեցնենք, որ նոյեմբերին լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Բրենթֆորդի» հարձակվող Իգոր Տիագոն, իսկ լավագույն մարզիչ՝ Էնցո Մարեսկան, ով դեկտեմբերին հեռացել է «Չելսիից»։

  • Կիսվել: