երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Պաշտոնական. Իտալիայի հավաքականը նոր գլխավոր մարզչի անուն ունի

Պաշտոնական. Իտալիայի հավաքականը նոր գլխավոր մարզչի անուն ունի

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերում պաշտոնապես հայտարարել է ազգային թիմի նոր գլխավոր մարզչի անունը․ այդ պաշտոնը ստանձնել է 61-ամյա մասնագետ Ռոբերտո Մանչինին, գրում է armsport.am-ը:

Մանչինիի աշխատանքի վերջին վայրը եղել է կատարական «Ալ-Սադը», որտեղից նա հեռացել է այս հունիսին։ Մինչ այդ անվանի մարզիչն աշխատել է Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականում, Միլանի «Ինտերում», Սանկտ Պետերբուրգի «Զենիթում», անգլիական «Մանչեսթեր Սիթիում», թուրքական «Գալաթասարայում», հռոմեական «Լացիոյում» և այլ ակումբներում։ Մանչինին արդեն ունի Իտալիայի հավաքականում աշխատելու հարուստ փորձ. նա թիմը գլխավորել է 2018-ից մինչև 2023 թվականը։ Հենց նրա գլխավորությամբ է «Սկուադրա Աձուրան» 2021 թվականին հռչակվել Եվրոպայի չեմպիոն։

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն պաշտոնանկ էր արվել այն բանից հետո, երբ չէր կարողացել թիմին դուրս բերել աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլ։

 

  • Կիսվել: