հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Superbet Chess Classic․ Արոնյանը ոչ ոքի խաղաց եւ բաժանում է 3-8-րդ տեղերը

Superbet Chess Classic․ Արոնյանը ոչ ոքի խաղաց եւ բաժանում է 3-8-րդ տեղերը

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է Grand Chess Tour-ի առաջին փուլը՝ Superbet Chess Classic-ը։

Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սեւերով ոչ ոքի խաղաց ռումինացի Բոգդան-Դանիել Դեակի հետ եւ 1 միավորով բաժանում է 3-8-րդ տեղերը։

Երկրորդ տուրում միակ հաղթանակը տարավ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, որը սեւերով պարտության մատնեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջային եւ 1,5 միավորով հավասարվեց ամերիկացի Ուեսլի Սոին։

  • Կիսվել: