շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Speed Chess Championship. Լեւոն Արոնյանը պարտվել է 1/8 եզրափակիչում

Speed Chess Championship. Լեւոն Արոնյանը պարտվել է 1/8 եզրափակիչում

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) պարտվել է հեղինակավոր Speed Chess Championship 2023 արագ շախմատի օնլայն մրցաշարի 1/8 եզրափակիչում։

Հայ գրոսմայստերի մրցակիցն ամերիկացի Ուեսլի Սոն էր, որն առավելության է հասել 15,5:12,5 հաշվով։ Գրոսմայստերներն անցկացրել են 28 պարտիա։

Քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաեւ ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը 19:9 հաշվով պարտության է մատնել չինացի Յույ Յանին։

1/8 եզրափակիչի մյուս զույգերում կմրցեն․

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Վիդիտ Սանտոշ Գուջարատի (Հնդկաստան)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Նոդիրբեկ Աբդուսատորով (Ուզբեկստան)

Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա) - Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան)

Դին Լիրեն (Չինաստան) - Արջուն Էրիգայիսի (Հնդկաստան)

Նիհալ Սարին (Հնդկաստան) - Ալեքսեյ Սարանա (Սերբիա)

Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) - Դոմարաջու Գուկեշ (Հնդկաստան)

  • Կիսվել: