շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մագնուս Կարլսենն ու Լեւոն Արոնյանը կմասնակցեն Julius Baer Generation Cup-ին

Մագնուս Կարլսենն ու Լեւոն Արոնյանը կմասնակցեն Julius Baer Generation Cup-ին

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն ու Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) կմասնակցեն է սեպտեմբերի 18-25-ն անցկացվելիք Julius Baer Generation Cup օնլայն մրցաշարին, որը Meltwater Champions Chess Tour-ի 9 մրցաշարերից 7-րդն է։

16 մասնակիցները նախնական փուլում կանցկացնեն 15 տուր։ 8 ուժեղագույնները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում։

Julius Baer Generation Cup-ի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։ Meltwater Champions Chess Tour-ի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է։

  • Կիսվել: