կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ստեփանակերտում մեկնարկել է սպարտակիադայի ծրագրով վոլեյբոլի մրցաշարը

Ստեփանակերտում մեկնարկել է սպարտակիադայի ծրագրով վոլեյբոլի մրցաշարը

Նախօրեին Ստեփանակերտում մեկնարկել է  սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով անցկացվող վոլեյբոլի մրցաշարը,  որին  մասնակցում են  Արցախի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտները։ 

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  Ստեփանակերտի 11-րդ  ավագ դպրոցի աղջիկների վոլեյբոլի թիմի մարզիչ Գայանե Մելքումյանը տեղեկացրեց, որ մրցապայքարը տեղի է ունենալու երեք օր՝ երեք փուլով։ Արդյունքում հաղթող թիմը կմասնակցի ընթացիկ տարվա  հոկտեմբերին Հայաստանում կայանալիք սպարտակիադային։ 

Нет описания.

Առաջին փուլում մրցեցին Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Ստեփանակերտի դպրոցների աղջիկների թիմերը։ Нет описания.
Нет описания.
«Մրցումները անց են կացվում շրջանաձև եղանակով։

Վիճակահանությամբ խաղացել են Ստեփանակերտի համար11 ավագ  դպրոցի ու Մարտունու, ինչպես նաև Մարտակերտի և Ասկերանի աղջիկների հավաքականները»,-նշել է մեր զրուցակիցը։

 

 

 

Нет описания.
Նշենք, որ առաջին փուլում հաղթանակ են գրանցել Ստեփանակերտի համար 11  և Ասկերանի դպրոցների թիմերը։

  • Կիսվել: