երեքշաբթի, նոյեմբեր 24
24 / 11 / 2026
Ֆոն դեր Լայենը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 22-րդ փաթեթը

Ֆոն դեր Լայենը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 22-րդ փաթեթը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 22-րդ փաթեթը։

Այն ենթադրում է վիզաների տրամադրման արգելք այն ռուսաստանցիների համար, որոնք մասնակցել են Ուկրաինայի դեմ մարտական ​​գործողություններին:

Պատժամիջոցներ են կիրառվում ռուսական ևս 60 բանկի նկատմամբ, դրանք կանջատվեն SWIFT համակարգից:

Նաև եվրոպական ընկերություններին արգելվում է աջակցություն ցուցաբերել Ռուսաստանին էներգետիկ ենթակառուցվածքների, այդ թվում՝ նավթավերամշակման գործարանների կառուցման, շահագործման կամ վերանորոգման հարցում:

Պատժամիջոցների ցանկում են հայտնվում Ռուսաստանի հետ կապ ունեցող մի քանի տասնյակ նավեր: Եվրոպայի քաղաքացիներին կարգելվի զբաղեցնել ղեկավար պաշտոններ Ռուսաստանում գործող ընկերություններում: Արգելվում է ԵՄ տարածքում անցկացվող սպորտային միջոցառումներին ռուսական թիմերի և մարզիկների մասնակցությունը, եթե նրանք հանդես են գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, ինչպես նաև չի թույլատրվի ցուցադրել ռուսական պաշտոնական խորհրդանիշները:

Եվրոպական հանձնաժողովի առաջարկները դեռ պետք է հաստատի ԵՄ խորհուրդը։

  • Կիսվել: