երեքշաբթի, նոյեմբեր 24
24 / 11 / 2026
Հորմուզի նեղուցով անցնելիս ևս երեք լցանավ է պայթել ականների վրա. ԻՀՊԿ

Հորմուզի նեղուցով անցնելիս ևս երեք լցանավ է պայթել ականների վրա. ԻՀՊԿ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ վերջին ժամերի ընթացքում Հորմուզի նեղուցով անցնելիս երեք լցանավ է պայթել ականների վրա և բռնկվել: Նրանց տվյալով՝ նավերը խախտել են Թեհրանի սահմանած կանոնները:

ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ մեկ լցանավ գտնվել է նեղուցի հարավային ափին, ևս երկուսը՝ դրա արևելյան մասում: Բոլոր երեք նավերը, ինչպես հայտարարում են իրանցի զինվորականները, ուղեկցվել են ԱՄՆ բանակի ավիացիայով։

ԻՀՊԿ-ից նշել են, որ ամերիկյան օդային ուղեկցորդը չի կարողացել կանխել պայթյուններն ու հրդեհները:

  • Կիսվել: