ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Շենգավիթում բասկետբոլի նոր մարզական կենտրոն կկառուցվի

Շենգավիթում բասկետբոլի նոր մարզական կենտրոն կկառուցվի

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեից անշարժ գույք հետ վերցնել և ամրացնել ԳԿՄՍ նախարարությանը՝ «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք հանձնելու համար:

Խոսքը Երևանի Շենգավիթ Շիրակի փողոց 39/2 հասցեում գտնվող` 291 մլն 741 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 2186.16 քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույքի և դրա զբաղեցրած` սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 48,532,752 դրամ կադաստրային արժեքով 0.46161 հա հողատարածքի մասին է:

«Սպորտի կառավարման կենտրոն» ընկերությունը գույքը կհանձնի «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա» ՀԿ-ին՝ ներդրումային ծրագրով Գույքը վերանորոգելու և ստեղծվելիք բասկետբոլի ակադեմիային տրամադրելու նպատակով:

Գույքը 2022 թվականին ընդունման-հանձնման ակտով ամրակցվել է պետական գույքի կառավարման կոմիտեին:

Վերանորոգումից հետո մարզակառույցում կանցկացվեն խաղային մարզաձևերի մարզական միջոցառումներ ու հավաքներ, կիրականացվեն մարզման չափորոշիչներին համապատասխան ուսումնամարզական ծրագրեր:

Անշարժ գույքը «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա» ՀԿ-ին հանձնելուց հետո ներդրումային ծրագրով գույքը կվերանորոգվի և կհանձնվի ստեղծվելիք բասկետբոլի ակադեմիային:

  • Կիսվել: