չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Սելարայանը հրաժեշտ կտա Ալ-Ֆատեհին, հաջորդ «կայարանը» հայտնի է

Սելարայանը հրաժեշտ կտա Ալ-Ֆատեհին, հաջորդ «կայարանը» հայտնի է

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը բանակցություններ է վարում «Ալ-Ֆատեհի» հետ պայմանագրի վաղաժամ խզման վերաբերյալ։

32-ամյա խաղացողը ցանկանում է վերադառնալ արգենտինական «Բելգրանո», որտեղ սկսել է իր կարիերան։ Այս մասին հայտնել է արգենտինական ակումբի  նախագահ Լուիս Ֆաբիան Արտիմեն։

«Մենք պետք է պայմանագիր կնքենք նրա հետ հաջորդ տարի: Նա կմնա Սաուդյան Արաբիայում ևս մեկ տարի, բայց այդ երկրում նա երկար չի ցանկանում մնալ»,- «Բելգրանոյի» նախագահի խոսքերն է մեջբերում 351deportes-ը։

Արգենտինական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ Սելարայանը հրաժարվել է տեղափոխվել «Բոկա Խունիորս»։

  • Կիսվել: