երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ռոնալդուն նշել է առաջիկա տարիներին «Ոսկե գնդակի» հավակնորդներին

Ռոնալդուն նշել է առաջիկա տարիներին «Ոսկե գնդակի» հավակնորդներին

Կրիշտիանու Ռոնալդուն վստահ է, որ Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալի» կազմում կնվաճի «Ոսկե գնդակը»:

«Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ նրա գործերը լավ կլինեն: Ակումբը հիանալի է, ուժեղ կառուցվածք ունի, գիտեք: Նրանք ունեն հիանալի մարզիչ և նախագահ, ով երկար տարիներ զբաղեցրել է այս պաշտոնը։

Չեմ կարծում, որ նա դժվարություններ կունենա։ Նա տաղանդավոր է և ցույց տվեց այն ամենը, ինչի ընդունակ է։ Իմ կարծիքով, նա կարող է դառնալ «Ոսկե գնդակի» հաջորդ դափնեկիրը առաջիկա մի քանի տարիների ընթացքում, գուցե նաև Հոլանդը, Բելինգհեմը, Վինիսիուսը, Յամալը։

Կարծում եմ՝ այս նոր սերունդը մեծ ներուժ ունի»,- ասել է Ռոնալդուն Ռիո Ֆերդինանդի հետ հարցազրույցում։

 

  • Կիսվել: