շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Մբապեն ներկա չի գտնվի Ոսկե գնդակի արարողությանը․ ինչ է պատահել

Մբապեն ներկա չի գտնվի Ոսկե գնդակի արարողությանը․ ինչ է պատահել

Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն չի մասնակցի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը, որը կկայանա Փարիզում հաջորդ երկուշաբթի, գրում է armsport.am-ը:

Մրցանակի հավակնորդներից է ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն՝ Մբապեի հայրենակիցը։

««Ոսկե գնդակը» շահելու համար պետք է թիմային տիտղոսներ նվաճեմ։ Երբ դա անենք, այդ ժամանակ կքննարկենք «Ոսկե գնդակի» հարցը։

Ես ուրախ կլինեմ, եթե մրցանակը ստանա Դեմբելեն։ Նա իմ ընկերն է, և ես միշտ աջակցում եմ նրան։ Մրցանակաբաշխությանը կհետևեմ հեռուստացույցով», – CBS Sports-ի փոխանցմամբ ասել է Մբապեն։

 

  • Կիսվել: