Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել սիրելիին
«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ավագ ու հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնապես ամուսնության առաջարկ է արել իր սիրելիին՝ Ջորջինա Ռոդրիգեսին, գրում է armsport.am-ը:
Ջորջինան ընդունել է Կրիշտիանուի առաջարկը և դրա վերաբերյալ լուսանկար է հրապարակել իր Instagram-ի էջում։
«Ես ասացի՝ այո։ Հիմա և ընդմիշտ»,- գրել է Ջորջինան լուսանկարին կից։
Իսպանական ԶԼՄ-ները նշում են, որ զույգը դեռևս չի որոշել հարսանիքի ամսաթիվը, սակայն ծրագրում է այն անցկացնել մոտ ապագայում։
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը միասին են 2016 թվականից, երբ հանդիպել են Մադրիդում գտնվող Gucci-ի խանութում, որտեղ Ջորջինան աշխատում էր որպես վաճառողուհի։


