հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռոնալդուն կնկարահանվի հոլիվուդյան հայտնի ֆիլմում

Ռոնալդուն կնկարահանվի հոլիվուդյան հայտնի ֆիլմում

Ամերիկացի հայտնի դերասան Վին Դիզելը հայտարարել է, որ «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կնկարահանվի «Ֆորսաժ» ֆրանշիզայի նոր ֆիլմում, գրում է armsport.am-ը:

«Շատերն են հետաքրքրվում, թե արդյոք Կրիշտիանուն կնկարահանվի «Ֆորսաժում»։ Կցանկանայի նշել, որ դա տեղի կունենա․ Ռոնալդուն դեր կունենա», — գրել է դերասանը։

Հաղորդվում է, որ «Ֆորսաժ» ֆրանշիզայի 11-րդ մասը կթողարկվի 2026 թվականին, և այդ ֆիլմը կլինի շարքի վերջինը։

  • Կիսվել: