հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
Պորտուգալիայի վարչապետը խոսել է Ռոնալդուի և Ժեզուսի հետ՝ հավաքականի հետ կապված սկանդալից հետո

Պորտուգալիայի վարչապետը խոսել է Ռոնալդուի և Ժեզուսի հետ՝ հավաքականի հետ կապված սկանդալից հետո

Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուն խոսել է ազգային հավաքականի մարզիչ Ժորժե Ժեզուսի և հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ՝ ֆուտբոլիստի ազգային հավաքականից հեռանալու շուրջ ծագած սկանդալից հետո, հաղորդում է Record-ը, փոխանցում է armsport.am-ը:

Քաղաքական գործիչը կապ է հաստատել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պեդրո Պրոենսայի հետ՝ Ժեզուսի հետ խոսելու համար։ Լուիշ Մոնտենեգրոն լավ հարաբերություններ ունի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հետ և, հետևաբար, կարևոր է համարել մասնագետի հետ խոսելը Պորտուգալիայի և Դանիայի միջև Ազգերի լիգայի 3-րդ տուրի խաղից առաջ։ Խաղը կկայանա Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում։

Ժեզուսի հետ խոսելուց առաջ վարչապետը խոսել է Ռոնալդուի հետ, սակայն զրույցի մանրամասները չեն հրապարակվել։

Ավելի վաղ ֆուտբոլիստը լքել է ազգային հավաքականի հավաքը՝ չնայած գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսի հայտարարություններին, որ որևէ կոնֆլիկտ չի եղել։ Հարձակվողը որոշում է կայացրել հեռանալ ազգային հավաքականից և մեկնաբանել է որոշումը (կարդացեք՝ այստեղ)։ Մի շարք պորտուգալական լրատվամիջոցներ հաղորդել են Ռոնալդուի՝ ազգային հավաքականում կարիերան ավարտելու մտադրության մասին։

 

  • Կիսվել: