ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Ռոմա»-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

«Ռոմա»-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ծննդյան տոնի առթիվ: Շնորհավորանքին կից՝ ակումբը տեսանյութով ներկայացրել է Մխիթարյանի լավագույն գոլերը «Ռոմա»-ի կազմում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 32-ամյակը: Մխիթարյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է երևանի «Փյունիկ»-ում և հաջորդաբար հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ», «Շախտյոր», գերմանական «Բորուսիա-Դորտմունդ», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ» ակումբներում: Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալ»-ին, սակայն այս պահին նա վարձավճարով հանդես է գալիս  իտալական «Ռոմա» ակումբում:

Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, 10 անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:  Մխիթարյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է Հայաստանում:

  • Կիսվել: