կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
ԲՏԱՆ-ը և Mistral AI-ը միավորում են ուժերը՝ խթանելու ԱԲ-ի զարգացումը Հայաստանում. Հայրապետյան

ԲՏԱՆ-ը և Mistral AI-ը միավորում են ուժերը՝ խթանելու ԱԲ-ի զարգացումը Հայաստանում. Հայրապետյան

ՀՀ ԲՏԱ նախարարությունը և արհեստական բանականության մեջ Եվրոպայի առաջատար Mistral AI ընկերությունը միավորում են ուժերը՝ խթանելու ԱԲ-ի զարգացումը Հայաստանում։ Այդ մասին ասված է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան էջում։
 
«Տպավորիչ է տեսնել, թե ինչպես ֆրանսիական Mistral AI-ը կարճ ժամանակում դարձավ Լյուքսեմբուրգի կառավարության, Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության, Սինգապուրի պաշտպանության նախարարության և այլ առաջատար հաստատությունների վստահելի գործընկերը: Մենք հպարտ ենք, որ Հայաստանը նույնպես միանում է այս զարգացող համաշխարհային շարժմանը։
 
Մեր գործընկերության նպատակն է վերափոխել հանրային ծառայությունները և ազգային նորարարությունները։
 
Այս համագործակցությունը կհզորացնի Հայաստանի տեղական ԱԲ էկոհամակարգը՝ հնարավորություն ընձեռելով մեր հետազոտողներին, ստարտափներին մշակելու ինքնուրույն, մրցունակ տեխնոլոգիական լուծումներ Հայաստանի և ամբողջ աշխարհի համար։
 
Իմ խոսքը՝ Mistral AI-ի պաշտոնական կայքում՝ https://mistral.ai/solutions/ai-for-citizens»,- գրել է նա։

  • Կիսվել: