կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում երկրորդ տեղում է

Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում երկրորդ տեղում է

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարին զիջում է կես միավորով:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում Հայաստանից հաղթանակ տոնեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը: Միավորը կիսեցին Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Էմին Օհանյանը, Էրիկ Գասպարյանը, Մամիկոն Ղարիբյանը:

6-րդ տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը 5 միավորով մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում է: Առաջատարը 5,5 միավորով սերբ Ալեքսանդր Ինջիչն է:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Մոնտենեգրոյում: Մրցաշարը, որին  մասնակցում է 170-ից ավելի շախմատիստ, բաղկացած է 11 տուրից և կեզրափակվի  նոյեմբերի 19-ին:

 

  • Կիսվել: