Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արամ Հակոբյանը կեսական միավոր են հետ առաջատարներից
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 4 խաղափուլից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն ցուցանիշն ունեն Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արամ Հակոբյանը։ Նրանք վաստակել են 3,5-ական միավոր եւ կեսական միավոր են հետ առաջատարներ Ֆրեդերիկ Սվանեից (Գերմանիա) եւ Մաքսիմ Չիգաեւից (Իսպանիա)։
Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը ունեն 3-ական միավոր:
5-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 12-ին՝ Երեւանի ժամանակով 18:00-ին: