չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ռեալի մեկնարկային կազմը Լաս-Պալմասի դեմ խաղում

Ռեալի մեկնարկային կազմը Լաս-Պալմասի դեմ խաղում

Այսօր՝ օգոստոսի 29-ին, կկայանա իսպանական Պրիմերայի 3-րդ տուրի հանդիպումը, որում կհանդիպեն «Լաս-Պալմասն» ու Մադրիդի «Ռեալը»։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 23:30-ին, իսկ հյուրերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմով՝

«Ռեալ Մադրիդ»՝ Կուրտուա, Միլիտաո, Ռուդիգեր, Մենդի, Վասկես, Վալվերդե, Չուամենի, Մոդրիչ, Դիաս, Մբապե, Վինիսիուս:

Երկու տուրից հետո Մադրիդի «Ռեալը» վաստակել է չորս միավոր և զբաղեցնում է Իսպանիայի Պրիմերայի մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղը՝ հինգ միավորով հետ մնալով առաջին տեղում գտնվող «Բարսելոնայից» և մեկ խաղ պակաս ունենալով։ «Լաս-Պալմասն» ունի մեկ միավոր և զբաղեցնում է 17-րդ տեղը։

 

  • Կիսվել: