ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Open Georgia» կարատեի մրցումների արդյունքները հայտնի են. ախալքալաքցի մարզիկներն առաջատար տեղերում են

«Open Georgia» կարատեի մրցումների արդյունքները հայտնի են. ախալքալաքցի մարզիկներն առաջատար տեղերում են

Online kata «Open Georgia» կարատեի մրցումների արդյունքները հայտնի են: Ախալքալաքցի մարզիկները կրկին զբաղեցրել են առաջին պատվավոր հորիզոնականները, գրում է jnews.ge-ն:

Մարտի 7-14-ը տեղի է ունեցել մարզիկների գրանցումը՝ Online kata «Open Georgia» կարատեի միջազգային մրցումներին մասնակցելու համար: Մարզիկների գրանցումից և վիճակահանությունից հետո մրցավարների խորհուրդը ամփոփել է մրցումների արդյունքները, որը հրապարակվել է «myuventex» մարզական պորտալում:

Մրցումները կազմակերպվել էր Վրաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի կողմից:

Այս մրցումներին մասնակցել են 7 տարբեր երկրների շուրջ 120 մարզիկներ:

Ախալքալաքի մարզադպրոցից մրցաշարին մասնակցում էին 5 մարզիկներ, որոնք զբաղեցրել են մեկ՝ առաջին, երեք՝ 2-րդ և մեկ՝ 3-րդ տեղերը:

Օքսանա Ավետյան (աղջիկներ), 16-17 տարեկանների խումբ՝ 2-րդ հորիզոնական,
Արտյոմ Ավագյան, 16-17 տարեկանների խումբ, 2-րդ հորիզոնական,
Կիմա Նորսոյան, (աղջիկներ), 14-15 տարեկանների խումբ, 2-րդ հորիզոնական,
Դավիթ Սեսաձե, 16-17 տարեկանների խումբ, 3-րդ հորիզոնական,
Ռաֆայել Դարբինյան, (վետերաններ), 46-55 տարեկանների խումբ՝ 1-ին հորիզոնական:

 

  • Կիսվել: