Ավինյանը պարգևատրել է Վարազդատ Լալայանին, Արսեն Հարությունյանին, Արթուր Դավթյանին և այլ մարզիկների
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է 2026 թվականի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականներ զբաղեցրած հայ մարզիկներին և ազգային հավաքականի մարզիչներին։
Ավինյանի խոսքով՝ Երևանը շարունակում է աջակցել սպորտի զարգացմանն ու տարբեր մարզաձևերի մասսայականացմանը՝ կարևորելով առողջ ապրելակերպի խթանումը և մարզիկների հաջողությունների խրախուսումը։
Քաղաքապետը նշել է, որ մարզիկների ձեռքբերումները կարևոր են ոչ միայն նրանց անձնական հաջողությունների, այլև Հայաստանի միջազգային մարզական հեղինակության բարձրացման տեսանկյունից։



