երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Օգնյեն Չանչարևիչը՝ Նոայի դարպասապահ. պաշտոնական

Օգնյեն Չանչարևիչը՝ Նոայի դարպասապահ. պաշտոնական

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը կարիերան կշարունակի «Նոայում»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Սերբ դարպասապահը Հայաստանի առաջնությունում հանդես է գալիս 2017 թվականից։ Այս ընթացքում Չանչարևիչն «Ալաշկերտի» կազմում մասնակցել է 160 խաղի Հայաստանի առաջնություններում։

«Նոային» միանալուց հետո Չանչարևիչը հայտնել է, որ իրեն դուր են եկել ակումբի ամբիցիաներն ու նպատակները․ «Շատ ուրախ եմ, որ միացել եմ «Նոային»։ Հանդիպել եմ ակումբի նախագահի ու տնօրենի հետ։ Ինձ շատ դուր եկավ ակումբի նախագիծը, թե ինչ նպատակներ է դրված թիմի առաջ։ Շատ հաճելի է, որ ինձ վստահել են։ Կարծում եմ, որ «Նոայի» հետ կհասնենք մեծ հաջողությունների։ Ես շատ շնորհակալ եմ «Ալաշկերտին», բայց ինձ պետք էր փոփոխություն, քանի որ 34 տարեկան եմ ու դեռ ասելիք ունեմ ֆուտբոլում՝ ոչ միայն «Նոայի» կազմում, այլ նաև Հայաստանի հավաքականի»,–ասել է թիմի նորեկը։

Նախորդ տարի սերբ դարպասապահը առաջին անգամ հրավեր ստացավ Հայաստանի ազգային հավաքականից ու նորամուտը նշեց ԵՎՐՈ-2024-ի ընտրական փուլի՝ Ուելսի հետ խաղում։ Երկրի գլխավոր թիմում «Նոայի» նորեկն անցկացրել է 8 հանդիպում։

 

  • Կիսվել: