ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
«Նոան» պարտվեց «Սիոնին». ԿԼ

«Նոան» պարտվեց «Սիոնին». ԿԼ

«Նոան» ավարտեց 2026/27 մրցաշրջանի եվրագավաթային արշավը՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում 1:2 հաշվով պարտվելով շվեյցարական «Սիոնին»։

«Սիոնը» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի հաջորդ փուլ, որտեղ կմրցի «Այաքսի» դեմ։

Շվեյցարիայում կայացած պատասխան հանդիպման առաջին խաղակեսում Էլդեր Ֆերեյրան նվրեպ իրացրեց 11-մետրանոցը, սակայն ընդմիջումից հետո «Նոան» չկարողացավ պահպանել առաջին խաղակեսի ինտենսիվությունը։ 53-րդ րոպեին Ուինսլի Բոտելին հավասարեցրեց հաշիվը, իսկ 63-րդ րոպեին Բալթազարը երկրորդ գոլը խփեց՝ հաղթանակ պարգևելով «Սիոնին»։

«Նոան» ավարտեց իր եվրագավաթային մրցելույթը՝ Հայաստանի համար ՈՒԵՖԱ-ի ակումբային գործակիցների աղյուսակում վաստակելով 0,500 միավոր։

  • Կիսվել: