կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
«Նոան» 0:8 հաշվով պարտվեց «Չելսիին»

«Նոան» 0:8 հաշվով պարտվեց «Չելսիին»

Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Լոնդոնում մրցեց «Չելսիի» հետ։ Անգլիական թիմը հաղթեց 8:0 հաշվով (տեսանյութ

12-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց անգլիացի պաշտպան Թոսին Ադարաբիոյոն, 13-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց իսպանացի հարձակվող Մարկ Գիուն։

18-րդ րոպեին երրորդ գոլը խփեց ֆրանսիացի պաշտպան Ակսել Դիսասին։

21-րդ րոպեին հաշիվը 4:0 դարձրեց պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը։

39-րդ րոպեին աչքի ընկավ ուկրաինացի հարձակվող Միխայիլ Մուդրիկը։

41-րդ րոպեին իր երկրորդ գոլը խփեց Ժոաու Ֆելիշը։

69-րդ եւ 76-րդ րոպեներին Օգնյեն Չանչարեւիչի պաշտպանած դարպասը գրավեց ֆրանսիացի կիսապաշտպան Կրիստոֆեր Նկունկուն։

«Չելսին» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Նոան» 28-րդն է։ Փլեյ-օֆֆ են դուրս գալիս առաջին 24 թիմերը։

  • Կիսվել: