երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մահացել է գրոսմայստեր Յուրի Դոխոյանը

Մահացել է գրոսմայստեր Յուրի Դոխոյանը

Մոսկվայում մահացել է շախմատի Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, միջազգային գրոսմայստեր Յուրի Դոխոյանը, հաղորդում է Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ 56–ամյա Դոխոյանի մահվան պատճառը կորոնավիրուսն է, հայտնում են Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայից:

՛՛Գրոսմայստեր Յուրի Դոխոյանը տաղանդավոր շախմատային տեսաբան էր։ Երկար տարիներ նա աշխարհի 13–րդ չեմպիոն Գարի Կասպարովի մարզիչն ու մարտավկան էր։ Պրոֆեսիոնալ սպորտից Կասպարովի հեռանալուց հետո նա մարզել է առաջատար ռուս շախմատիստուհիներ Տատյանա եւ Նադեժդա Կոսինցեւաներին։

2006–2011–ին Դոխոյանը գլխավորել է կանանց Ռուսաստանի հավաքականը, որը նրա ղեկավարությամբ 2010–ին առաջին անգամ նվաճեց Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնական տիտղոսը։

2011–2015–ին Յուրի Դոխոյանը գլխավորել է տղամարդկանց Ռուսաստանի հավաքականը, որը 2012թ. Համաշխարհային օլիմպիադայում առաջին տեղը կիսեց Հայաստանի հավաքականի հետ, սակայն լրացուցիչ ցուցանիշով մնաց երկրորդ տեղում:

Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան ցավակցում է Յուրի Դոխոյանի հարազատներին, մերձավորներին եւ սաներին՛՛,-ասված է Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: