Լատվիա - Հայաստան հանդիպման մրցավարները
Ֆուտբոլի Ազգերի լիգայի 6-րդ մրցափուլի Լատվիա - Հայաստան հանդիպումը կսպասարկի բուլղարական մրցավարական անձնակազմը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Գեորգի Կաբակովը, մրցավարի օգնականներ՝ Մարտին Մարգարիտովը և Դիյան Վալկովը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Նիկոլա Պոպովը: VAR-ի մրցավար է նշանակվել Դրագոմիր Դրագանովը, VAR-ի մրցավարի օգնական՝ Վասիմիր Էլ-Հաթիբը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Լատվիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 17-ին Ռիգայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։