հինգշաբթի, սեպտեմբեր 3
3 / 9 / 2026
Կիսաեզրափակիչ մրցաշարերը՝ Հայաստանի շախմատի ակադեմիայում

Կիսաեզրափակիչ մրցաշարերը՝ Հայաստանի շախմատի ակադեմիայում

Սեպտեմբերի 2-ից 9-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվում են Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների կիսաեզրափակիչ մրցաշարերը:

Տղամարդկանց մրցաշարում 1-4-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի տղամարդկանց 2027 թ. առաջնության առաջին խմբի մրցաշարին:

Կանանց մրցաշարում 1-10-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստուհիները իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի կանանց 2027 թ. առաջնության առաջին խմբի մրցաշարին:

  • Կիսվել: