երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խլղաթյան-Կարապետյան զույգն արծաթե մեդալ է նվաճել Սերբիայում ընթացող հրաձգության միջազգային մրցաշարում

Խլղաթյան-Կարապետյան զույգն արծաթե մեդալ է նվաճել Սերբիայում ընթացող հրաձգության միջազգային մրցաշարում

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները միջազգային մրցաշարում:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը 10 մետր ատրճանակ միքս մրցաձևում դուրս էին եկել եզրափակիչ, սակայն դարձել են մրցաշարի արծաթե մեդալակիր: Հայ մարզիկները 16:6 հաշվով զիջել են բուլղարացիներին:
 
Հայաստանը ներկայացնող Գևորգ Մելքոնյան-Էդիտա Մանուչարյան զույգը դարձել է նույն մրցաշարի բրոնզե մեդալակիր:

  • Կիսվել: