Կրակովում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կա նաև 15 վիրավոր
Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի, նաև կա 15 վիրավոր: Այս մասին հայտնել է լեհական ոստիկանությանը, փոխանցում են տեղական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ զոհերից չորսը կանայք են, երկուսը՝ տղամարդիկ։ Վիրավորների թվում կան նաև ոստիկաններ։
Ըստ ոստիկանության՝ շաբաթ կեսօրին զինված տղամարդն ավտոմեքենայով մտել է քաղաքի գլխավոր շուկայի հրապարակ և մեքենայի միջից կրակ բացել պատահական անցորդների ուղղությամբ։
Իրավապահների հետ փոխհրաձգության ընթացքում հարձակվողը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Ոստիկանության փոխանցմամբ՝ նա Լեհաստանի քաղաքացի է և գործել է միայնակ։
Հարձակման պահին տղամարդը զինվորական ոճի համազգեստով և զրահաբաճկոնով է եղել, կրակել է երկարափող հրազենից։ Նրա ավտոմեքենայում հայտնաբերվել են նաև այլ զենքեր ու զինամթերք։
Ավելի վաղ հայտնել էնք, որ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կատարվածն անվանել է ողբերգություն՝ հայտնելով, որ ոստիկանությունը հետաքննում է հարձակման բոլոր հանգամանքները։
Միջադեպին արձագանքել են նաև եվրոպական առաջնորդները։ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասն ու Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ցավակցություն են հայտնել զոհերի հարազատներին և համերաշխություն հայտնել Լեհաստանին։
Տեսանյութը՝ այստեղ:


