կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հրաչյա Պողոսյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հրաչյա Պողոսյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

Պողոսյանը վճռորոշ գոտեմարտում մրցել է Իտալիայի ներկայացուցիչ Ջակոբո Սանդրոնի հետ և 1:1 հաշվով ավարտել գոտեմարտը՝ զբաղեցնելով երրորդ տեղը:

Այսօր ավելի վաղ բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտություն է կրել 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը՝ 0-9 հաշվով զիջելով Վրաստանի ներկայացուցիչ Նուգզարի Ցուրցումիային:

 

  • Կիսվել: