շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հնարավոր եմ համարում Սպերցյանի տեղափոխությունը ՊՍԺ՝ հաշվի առնելով, որ նա հայ է․ Մոստովոյ

Հնարավոր եմ համարում Սպերցյանի տեղափոխությունը ՊՍԺ՝ հաշվի առնելով, որ նա հայ է․ Մոստովոյ

Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Մոստովոյը մեկնաբանել է լուրերը, թե Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» 24-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն եւ պատրաստ է տրանսֆերի համար վճարել 20 միլիոն եվրո։

«Եթե կա առաջարկ, իհարկե, պետք է մեկնել, միանշանակ, առանց խոսակցությունների։ Իհարկե, հնարավոր եմ համարում Սպերցյանի տեղափոխությունը ՊՍԺ՝ հաշվի առնելով, որ նա հայ է»,- Մոստովոյի խոսքը մեջբերում է vseprosport.ru-ն։

Էդուարդ Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։

  • Կիսվել: