Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ
Անգլիական «Լիվերպուլն» ակումբի եզրային հարձակվող Մոհամեդ Սալահին պայմանագրի երկարաձգման առաջարկ չի արել։ Այդ մասին հայտնել է եգիպտոսցին։
«Արդեն գրեթե դեկտեմբերն է, և ես ակումբից որևէ առաջարկ չեմ ստացել։ Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն, քան ակումբում մրցելույթներս շարունակելուն։
Գիտեք` ես արդեն երկար տարիներ է՝ «Լիվերպուլում» եմ։ Նման ակումբ աշխարհում չկա, բայց ապագաս գործնականում իմ ձեռքում չէ»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։
«Լիվերպուլի» ու Սալահի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2025 թ. հունիսի 30-ին։