չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի 2020թ. լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է Տելեգրամում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական ալիքը:

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվում 10-րդ անգամ:

Հայաստանի տարվա լավագույն մարզիչ էր ճանաչվել Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:

Քվեարկության արդյունքներն ամբողջությամբ՝

1 Հենրիխ Մխիթարյան 133 միավոր
2 Տիգրան Բարսեղյան 79
3 Վահան Բիչախչյան 25
4 Վարազդատ Հարոյան 12
5 Դավիթ Յուրչենկո 10
6 Սարգիս Ադամյան 9
7 Կարեն Մուրադյան 6
8 Խորեն Բայրամյան 6
9 Արտակ Գրիգորյան 5
10 Արշակ Կորյան 4
11 Հովհաննես Համբարձումյան 2
12 Սոլոմոն Ուդո 2
13 Էդգար Բաբայան 1
14 Գևորգ Ղազարյան 1
15 Վբեյմար Անգուլո 1
16 Կամո Հովհաննիսյան 1

  • Կիսվել: