շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հայտնի է ծանրորդների ելույթների ժամանակացույցն աշխարհի առաջնությունում

Հայտնի է ծանրորդների ելույթների ժամանակացույցն աշխարհի առաջնությունում

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է աշխարհի առաջնությանը մասնակից հավաքականների վերջնական կազմերը և մեկնարկային ժամերը:

Դեկտեմբերի 6-15 Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 12 ծանրորդով՝ 2 կին ու 10 տղամարդ:

Հայաստանի հավաքականի մարզիկների ժամանակացույցը հետևյալն է՝

դեկտեմբերի 7, 61 կգ B ենթախումբ Գարիկ Չոլակյան, մեկնարկը` ժամը 16:00-ին,

դեկտեմբերի 8, 55 կգ A ենթախումբ Ալեքսանդրա Գրիգորյան, մեկնարկը` ժամը 21:00-ին,

դեկտեմբերի 9, 73 կգ A ենթախումբ Գոռ Սահակյան, մեկնարկը` ժամը` 21:00-ին,

դեկտեմբերի 11, 89 կգ A ենթախումբ Անդրանիկ Կարապետյան, մեկնարկը` 21:00-ին,

դեկտեմբերի 12, 96 կգ A ենթախումբ, Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան, մեկնարկը` 18:30-ին,

դեկտեմբերի 13, 102 կգ, A ենթախումբ, Արա Աղանյան, մեկնարկը` 21:00-ին,

դեկտեմբերի 14, 109 կգ B  ենթախումբ, Պետրոս Պետրոսյան, մեկնարկը` 14:00-ին,

դեկտեմբերի 14, 109 կգ A ենթախումբ, Գարիկ Կարապետյան, մեկնարկը` 18:30-ին,

դեկտեմբերի 14, 87 կգ A ենթախումբ, Տաթև Հակոբյան, մեկնարկը` 21:00-ին,

դեկտեմբերի 15-ին, 109 + A ենթախումբ, Սիմոն Մարտիրոսյան, Վարազդատ Լալայան, մեկնարկը` 18:30-ին:

Մարզիկների մեկնարկային ժամերը Երևանի ժամանակով են:     

 

  • Կիսվել: