չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Հայտնի է, թե որ մարզադաշտում են անցկացվելու ԱԱ-2034-ի բացման և եզրափակիչ հանդիպումները

Հայտնի է, թե որ մարզադաշտում են անցկացվելու ԱԱ-2034-ի բացման և եզրափակիչ հանդիպումները

Աշխարհի 2034 թվականի առաջնության եզրափակիչը տեղի կունենա Էր-Ռիադում՝ թագավոր Սալմանի անվան մարզադաշտում, հաղորդվում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) հաշվետվության մեջ։

Սաուդյան Արաբիան աշխարհի առաջնությունը 2034 թվականին անցկացնելու միակ թեկնածուն է։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ավստրալիան և Ինդոնեզիան նախատեսում էին համատեղ հայտ ներկայացնել առաջնության անցկացման համար, սակայն հետագայում Ինդոնեզիան հայտարարեց պայքարը դադարեցնելու և Սաուդյան Արաբիայի հայտին աջակցելու մասին։ Ավելի ուշ Ավստրալիան նույնպես հրաժարվեց 2034 թվականին աշխարհի առաջնությունը ընդունելու գաղափարից։

Հաշվետվության համաձայն, բացման և եզրափակիչ հանդիպումները նախատեսվում են անցկացնել միայն թագավոր Սալմանի անվան մարզադաշտում։ Ընդհանուր առմամբ, առաջնության խաղերի համար պայքարում են հինգ քաղաքների 15 մարզադաշտեր։

  • Կիսվել: