երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Հայկական ֆուտբոլի խնդիրները հասել են Մարախլապատ Ալբիոն. անգլիացի լրագրողի հարցը Նոայի մարզչին

Հայկական ֆուտբոլի խնդիրները հասել են Մարախլապատ Ալբիոն. անգլիացի լրագրողի հարցը Նոայի մարզչին

Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում այսօր կայացել է «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի մամուլի ասուլիսը:

Պորտուգալացի մասնագետին ի թիվս այլ թեմաների՝ հարց են ուղղել նաև հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակի մասին: Մասնավորապես, անգլիացի լրագրողը հետաքրքրվել է՝ պորտուգալացի մասնագետն ի՞նչ կարող է ասել Հայաստանի առաջնության վերջին խաղերի մասին, որոնք պարբերաբար ընդհատվում են երկրպագուների բողոքի ակցիաների պատճառով:

«Ինչպես գիտեք՝ ես կարճ ժամանակ է, ինչ հայկական ֆուտբոլում եմ: Իմ ամբողջ կենտրոնացումը բացառապես ակումբի վրա է: Մենք, իհարկե, աշխատում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ փորձելով փոխանցել մեր գաղափարներն այն ամենի վերաբերյալ, ինչն ըստ մեզ բարելավման կարիք ունի: Չեմ կարող խոսել մյուսների փոխարեն: Այն ամենն, ինչ մենք անում ենք որպես ակումբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային օգտակար լինելն է՝ հայկական ֆուտբոլն ավելի բարձր մակարդակի հասցնելու գործում: Սա այն է, ինչի շուրջ մենք աշխատում ենք, իսկ մնացածը քաղաքականություն է, որին մենք չենք խառնվում» ,- պատասխանել է Մոտան:

Հիշեցնենք՝ «Չելսի»-«Նոա» Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի հանդիպումը կկայանա նոյեբերի 7-ին, և կմեկնարկի ժամը 00:00-ին:

  • Կիսվել: