ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայկ Խլոյանը՝ ըմբշամարտի Մ23 ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Հայկ Խլոյանը՝ ըմբշամարտի Մ23 ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգում, Հայկ Խլոյանը, որը պարտվել էր մեկնարկում, հաղթանակ տարավ բրոնզե մեդալի համար պայքարում։

Խլոյանի մրցակիցը Լիտվայի ներկայացուցիչ Մինդաուգաս Վենտաիկիսն էր։ Մեր մարզիկը հաղթեց 6:0 հաշվով։

Հայկ Խլոյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր հունգարացի Ալեքս Ժոկեին, որի եզրափակիչ հասնելը պայքարը շարունակելու հնարավորություն էր տվել մեր մարզիկին։

 

  • Կիսվել: