երեքշաբթի, նոյեմբեր 24
24 / 11 / 2026
Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամ

Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի նոյեմբերի 13-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՍՊ ընկերության տնօրենի, համաձայն որի, որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման է ենթակա 1 միլիարդ 270 միլիոն 515 հազար դրամ։

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը հաստատված է համարել, որ ՍՊ ընկերության տնօրենը, մինչև 2013 թվականի հունիսը ղեկավարելով Ընկերության ձեռնարկատիրական գործունեությունը, մասնավորապես, իրականացնելով Երևան քաղաքի Փափազյան փողոցի 118/1 և Դավիթաշեն 2-րդ թաղամասի 46/2 հասցեներում բազմաբնակարան շենքերի կառուցման և դրանցում առկա բնակարանների վաճառքի գործունեությունը, հարկային մարմիններից թաքցրել է իրական շրջանառությունը և չի կատարել հարկային պարտավորությունները:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 270 միլիոն 515 հազար դրամ։

  • Կիսվել: