հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանը շոկի է ենթարկել խմբի ֆավորիտներին․ ՖԻՖԱ-ի անդրադարձը Հայաստանի հավաքականի հաղթանակին

Հայաստանը շոկի է ենթարկել խմբի ֆավորիտներին․ ՖԻՖԱ-ի անդրադարձը Հայաստանի հավաքականի հաղթանակին

ԱԱ-2022-ի ընտրական փուլի 2-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց Իսլանդիայի ընտրանուն։

Հայաստանի թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Տիգրան Բարսեղյանն ու Խորեն Բայրամյանը, փոխանցում է armsport-ը:
 
Այսպիսով, մեր խմբի մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է՝ ի դեմս Գերմանիայի և Հայաստանի հավաքականների։ Գերմանացիներն առաջինն են խփած և բաց թողնված գոլերի տարբերությամբ (Գերմանիա՝ 4-0, Հայաստան՝ 3-0)։
 
ՖԻՖԱ-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հաջողություններին՝ գրառում կատարելով ԱԱ-2022 պաշտոնական թվիթերյան էջում։
 
«Երկրորդ անընդմեջ հաղթանակից հետո Հայաստանը շոկի է ենթարկել խմբի ֆավորիտներին»,- ասված է ՖԻՖԱ-ի հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: