շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՖԻՖԱ-ն նոր որոշումներ է կայացրել տարբեր տարիքային հավաքականների աշխարհի առաջնությունների համար

ՖԻՖԱ-ն նոր որոշումներ է կայացրել տարբեր տարիքային հավաքականների աշխարհի առաջնությունների համար

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է կազմակերպության խորհրդի նիստին ընդունված նոր որոշումները, գրում է vnews.am-ը:

Ֆուտբոլի Մ17 տարեկանների աշխարհի առաջնության մասնակից հավաքականների քանակը 24-ից կդառնա 48 և մրցաշարը կանցկացվի ամեն տարի (մինչ այս երկու տարին մեկ էր անցկացվում):

2025 թվականից սկսած Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունը կանցկացվի Կատարում։ Այս ծրագիրը նախատեսված է 5 տարվա համար՝ մինչև 2029 թվականը ներառյալ։ Այսպիսով, Կատարում կանցկացվեն Մ20 ԱԱ-ի 2025, 2027 և 2029 թվականների առաջնությունները:

Կանանց Մ20 ԱԱ-ն կանցկացվի ամեն տարի Մարոկկոյում, մասնակից հավաքականների քանակն էլ կլինի 24:

ՖԻՖԱ-ն նաև հաստատել է, որ 2027 թվականի կանանց աշխարհի առաջնության անցկացման վայրը կորոշվի մայիսին: ԱԱ-2027-ն անցկացնելու համար հայտ են ներկայացրել Բրազիլիան (միայնակ), Բելգիան, Գերմանիան և Նիդերլանդները (համատեղ), ԱՄՆ-ը և Մեքսիկան (համատեղ):

  • Կիսվել: