երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանը ներկայացնող մի շարք շախմատիստներ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում

Հայաստանը ներկայացնող մի շարք շախմատիստներ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում

Հայաստանը ներկայացնող մի շարք շախմատիստներ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Աշխարհի գավաթի Եվրոպայի ընտրական մրցաշարից առաջ մայիսի 10-20-ը Ծաղկաձորում ընթանում է հայ շախմատիստների ուսումնամարզական հավաքը։ Դեռևս հայտնի չէ բոլոր շախմատիստների անունները, որոնք կմասնակցեն ընտրական մրցաշարին:

Հավաքին մասնակցում են Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Հայկ Մարտիրոսյանը:

  • Կիսվել: