ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում, որն անցկացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Ային քաղաքում։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը 13 հնարավորից վաստակել է 9,5 միավոր և կիսել 2–4-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ ցուցանիշներով Ռոբերտը նվաճել է բրոնզե մեդալ։

Միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը վաստակել է 9 միավոր և զբաղեցրել է 5-րդ մրցանակային հորիզոնականը։

Նշենք, որ Ալեքսը ներկայումս գտնվում է զինվորական ծառայության մեջ։

Առաջնությանը մասնակցել է նաև գրոսմայստեր Էմին Օհանյանը, ով 8,5 միավորով զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։

  • Կիսվել: