կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանի վոլեյբոլի Մ17 հավաքականը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում անցկացված միջազգային մրցաշարում

Հայաստանի վոլեյբոլի Մ17 հավաքականը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում անցկացված միջազգային մրցաշարում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ դեկտեմբերի 15-18-ը Երևանում տեղի է ունեցել վոլեյբոլի միջազգային առաջնություն, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի Մ17 և Մ21 հավաքական թիմերը:
 
Թիմերը մրցել են շրջանաձև համակարգով: Հայաստանի Մ17 հավաքականը զբաղեցրել է երրորդ հորիզոնականն ու արժանացել է բրոնզե մեդալին:
 
Մրցաշարի հաղթողի կոչմանն արժանացել է Ռուսաստանի ընտրանին, որը բոլոր հանդիպումներում հաղթանակներ է տարել: Երկրորդ տեղը զբաղեցրել է Բելառուսի թիմը, որը զիջել է միայն Ռուսաստանի ընտրանին։
 
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին պարգևատրել են ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն նվաճումների վարչության բաժնի պետ Արթուր Սեդրակյանը, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը և միջազգային կարգի մրցավար Նարեկ Շիրինյանը։
 
Թիմերը պարգևատրվել են մեդալներով, գավաթներով, իսկ լավագույն մարզիկները՝ ՀՎՖ հատուկ մրցանակներով։
 
Կազմակերպիչները հույս են հայտնել, որ առաջնությունն ամենամյա բնույթ կկրի:
 

  • Կիսվել: